Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնը՝ Երեւանի երկնքում

Հասարակություն
unnamed101

Մայրության և գեղեցկության օրվա հերթական անակնկալը Ազատության հրապարակում էր։ Երևանի քաղաքապետարանը տոնի կապակցությամբ օդապարիկով նվեր-թռիչքի հերթական հնարավորությունն էր ընձեռնել կանանց և աղջիկներին։ Նրանց խոսքով՝ թռիչքը անմոռանալի զգացողություններ ապրելու, ջերմ ու սիրելի Երևանը բարձրից տեսնելու ու Երևանի երկնքում լուսանկարվելու անակնկալ հնարավորություն էր։ Թռիչքից հետո բոլոր կանայք և աղջիկները նաև ծաղիկներ են ստացել ու տոնական շնորհավորական բացիկներ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն