Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկի գինը բարձրացրել են, բայց էլի դժգոհ են (տեսանյութ)

Հասարակություն
hqdefault

Առավոտյան 7-ից տիկին Ռիման Ծաղկի շուկայի իր վաճառակետում է։ Մասնագիտությամբ խոհարարն արդեն 20 տարի է ծաղկավաճառությամբ է զբաղվում։ Ասում է՝ գներն իր մոտ մատչելի են. «Բիրիքի գին ենք վաճառում, մենք խանութի գին չենք վաճառում։ Աշխատում ենք, որ թանկ չտանք՝ ժողովրդի վիճակը հասկանալով»,-նշում է նա։ Իսկ Ամիրյան փողոցում առևտուր անող տիկին Նելլիի մոտ գներն այլ են։ Ասում է՝ վարդերը 500, 700, 1000 դրամ են, հոլանդականները՝ 2000։ Նա այս տարվա վաճառքից գոհ չէ. «Քիչ են առնում։ Ինչ էլ առնում են, հատիկ-հատիկ են առնում, շատով առնողներ չկան»,-ընդգծել է նա։ Բնակչությունն էլ դժգոհ է ծաղիկների թանկ լինելուց։ «Մինչև 1000 դրամ մի վարդը թանկ է Հայաստանի համար»,-նշել է քաղաքացիներից մեկը։ Մանրամասները՝ տեսանյութում