Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեծանիվների գողությունը բացահայտվեց

Հասարակություն
869b9195890a5547cac93a3eb2de1c4b

2014 թ. օգոստոսի 29-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Սևանի փողոցի տներից մեկի բակից երկու հեծանիվների գողության մասին: Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին: Նա խոստովանել է ինչպես հեծանիվների, այնպես էլ տարբեր ժամանակահատվածներում կատարած մի շարք այլ գողությունները: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանություն