Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը սովորեց Վ. Էնֆիաջյանի ազգանունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahe-enfiajyan

ԱԺ-ում այսօր, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է ներկայացներ հայտարարության տեքստը, որով բոլոր երկրների ԱԺ-երին կոչ էր արվում՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, պարոն Սահակյանը սկսեց թվարկել հայտարարության համահեղինակներին եւ հասնելով ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի անվանը՝ կրկին լեզվի սայթաքում ունեցավ. «Վահե Էնֆիջան... Էլի սխալ ասացի՞»: Դահլիճը ծիծաղից պայթեց: Գալուստ Սահակյանը սկսեց վանկ առ վանկ ասել ազգանունը. «Էն-ֆի-ա-ջյան: Սովորաբար, երբ ծնվում ենք, անունների հարցն է քննարկվում, հիմա հերթը ազգանուններինն է: Բոլորս մի պահի պետք է մեր ազգանունները հայերեն դարձնենք, սա արդեն լուրջ եմ ասում»: Ներկա պատգամավորները կրկին սկսեցին ծիծաղել: