A
A
Այսօր քամուց ծառ է շրջվել, տանիք վնասվել
Ապրիլի 10-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում ծառը քամուց շրջվել է և խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն: Փրկարարները մաքրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածը ծառի ճյուղերից: Ապրիլի 10-ին, ժամը 10.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.10-ի սահմաններում քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Տափերական գյուղի դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի դպրոցի տանիքի 300 քմ մակերեսով հատվածը: ՏԿԱԻՆ