Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դեռեւս թերանում է աղբահանության հարցում (տեսանյութ)

Հասարակություն
բա

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կարծիքով՝ Երևանում աղբահանության խնդիրը համակարգային լուծում չունի, և մասնավոր սեկտորը չի ներգրավվում այդ գործընթացում։ «Նուբարաշենում շինարարական աղբը կուտակել, թափել են հեղեղատարի վրա, փակել են ճանապարհը, և ամբողջ այդ տարածքը հեղեղվում է, և այս պատկերն ամեն տեղ է»,-նշում է տիկին Բախշյանը։ Վերջինս հավելում է, որ հնարավոր է եղել այս խնդիրը լուծել միայն առանձին-առանձին հատվածներում,սակայն ամբողջական հասնել աղբի մաքրման աշխատանքների լիակատար իրագործմանը դեռևս չի հաջողվել։ «Օրինակ Եղբայրության 22 հասցեում անտանելի վիճակ էր, բարձրացրեցինք այդ հարցը, և հենց այս առավոտ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը զեկուցեց,որ մաքրելու է այդ տարածքը և բարեկարգելու։ Քաղաքապետարանում էլ անընդհատ սրա մասին խոսվում է, սակայն ուր ա , արդյունքը դեռ չենք տեսնում»,- ասաց նա։ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ի տնօրեն Ալեն Ամիրխանյանն էլ իր հերթին նկատում է, որ աղբահանության խնդրի հետ կապված կա հատկապես կառավարման խնդիր։ «Կառավարման խնդիրը լինում է երկու կողմից՝ պետական մարմինների և հասարակական, այսինքն, երբ մի դեպքում քաղաքացիներն իրենք են հոգում այդ խնդիրը, մյուս դեպքում էլ ՝ մշակվում է հստակ քաղաքականություն, թե ինչպես պետք է կարգավորել աղբահավաքման խնդիրը»։ Պարոն Ամիրխանյանի խոսքերով՝ այցելելով տարբեր մարզեր, տարբեր շրջաններ, ականատեսն ենք լինում, որ այնտեղ իսկապես կան խնդիրներ, և կազմակերպչական լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։ «Այնպես չէ, որ պետությունն ինքը պետք է մաքրի, բայց պետք է ամեն ձևով խթանի, որ մասնավոր սեկտորը կամ անհատ կազմակերպություններն որևէ ձևով հետամուտ լինեն այդ հարցի լուծմանը։ Կարելի է շատ արդյունավետ միջոցով այդ քաղաքականությունն առաջ մղել»,-ասում է նա։ Ըստ Ալեն Ամիրխանյանի՝ աղբահանության ճիշտ կարգավորման քաղաքականության բաղադրիչներից է նաև աղբի սորտավորումը, և այս հարցում Հայաստանը դեռևս թերի է։