Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախտահանման աշխատանքներ քրեակատարողական հիմնարկներում

Հասարակություն
unnamed26

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ: Ապրիլի 9-ից «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, սկսել են իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքները: Այս պահի դրությամբ ախտահանման աշխատանքներն արդեն իսկ իրականացվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: unnamed2 unnamed1 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին