Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարտիքի մեջ 2 փաթեթ է պահել

Հասարակություն
edfd91723ec9da4dd51c40f26bf7094c

Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքում հայտնաբերել են բնական հյութի մեջ խառնված սպիտակ փոշենման զանգված: Անձնական խուզարկության ժամանակ քաղաքացին փորձել է ազատվել վարտիքում պահած կանաչավուն, տարօրինակ հոտով, չոր զանգվածի պարունակությամբ, ընդհանուրը՝ 6,810 գրամ քաշով պոլիէթիլենային երկու փաթեթից: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին