Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապարան» ջոկատի հրամանատարին մեղադրում են գազալցակայանը խլելու մեջ

Հասարակություն
dataran

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի հայցն ընդդեմ քննիչ Ստեփան Սուքիասյանի որոշման։ Դեռ նախորդ տարի Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը դիմել էր ոստիկանություն՝ բողոքելով, թե «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը խաբեբայության եւ սպառնալիքի միջոցով իրենից խլել է Աշտարակ-Էջմիածին ճանապարհին գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանը: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Ստեփան Սուքիասյանը 2015թ. հունվարին որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից հետո Ռաֆայել Մխիթարյանը դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ քննիչի որոշման։ Նա հայցում նշել էր, որ որոշման դեմ առարկում էր ամբողջությամբ, այն չի արտացոլում իրականությունը եւ որոշումը պատճառաբանված չէ։ Ի դեպ, առաջին ատյանի դատարանում հայցվորը չէր կարողացել հիմնավորել, որ գազալցակայանն իրեն է պատկանում։