Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքում քարաթափման հետևանքները վերացվել են

Հասարակություն
index4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում (Վարդենյաց լեռնանցքում) փլուզված ժայռաբեկորները ապրիլի 15-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն