Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչական կոմիտեն 36,5 մլն դրամով երկու մեքենա ձեռք կբերի

Հասարակություն
Citroen-Lacoste-06

Կառավարությունը վաղը կթույլատրի ՀՀ քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել երկու տրանսպորտային միջոց։ Մեկը 21.8 մլն. ՀՀ դրամ արժողությամբ, 3,5 լիտր շարժիչի ծավալով, իսկ մյուսը՝ 14.7 մլն. դրամ 2,5 լիտր շարժիչի ծավալով: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ կճանաչվի բացառիկ գերակա հանրային շահ։ Պատճառը 2011 թ հունիսի 1-ին ստորագրված Վարկային համաձայնագիրն է, ըստ որի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվելու է «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիրը։ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում կառուցվել են Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը: