Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք ամսում՝ 330 հրդեհ, 6 զոհ

Հասարակություն
b0492be178c7528ebabccb5141aeb8e9

2015թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչությունում հաշվառվել է 330 հրդեհ` 116 593 627 դրամի նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 4 մարդ: 2014թ.-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 505 հրդեհ` 195 891 402 դրամի նյութական վնասով, զոհվել էին 17 և վնասվածքներ ստացել` 20 մարդ: Այսպիսով, հրդեհների քանակը նվազել է 175 դեպքով (34.65%), զոհերի թիվը 11-ով (64.7%), վնասվածք ստացածներինը՝ 16-ով (80%), իսկ նյութական վնասի գումարը՝ 79 297 775 դրամով (40.48%): Հրդեհների քանակը մնացել է նույնը Կոտայքի մարզում, աճել է Երևան քաղաքում, իսկ նվազել է մնացած բոլոր մարզերում: Հրդեհների 50.3%-ը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 22.42%-ը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 10.3%-ը՝ ավտոմեքենաներում, 3.03%-ը՝ առևտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.52%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, իսկ 12.43%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների 67.27%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 32.73%-ը` գյուղական բնակավայրերում: ՏԿԱԻ նախարարություն