A
A
«Բանանցը» վեց գոլ բաց թողեց «Շիրակից»
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրի վերջին երեք հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է մրցաշարի առաջատար «Փյունիկին»: Առաջնության ետնապահ «Արարատը» կրել է հերթական պարտությունը՝ «Հրազդան» մարզադաշտում զիջելով «Ալաշկերտին»՝ 0:1: Հանրապետության գործող չեմպիոն «Բանանցն» իր հարկի տակ վեց գոլ է բաց թողել «Շիրակից» եւ խոշոր հաշվով պարտություն է կրել՝ 3:6: Առաջնության 22 տուրից հետո աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Փյունիկը»: Նրանից 4-ական միավորով ետ են մնում «Շիրակն» ու «Ուլիսը»: Չորրորդ տեղը զբաղեցնում է «Միկան»՝ 29 միավոր: