Բացել լրահոսը Փակել լրահոսը
59bffe37-8855-4ba0-a5b0-88ae4e8ea170
A A
Սպորտ

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը

Նոյեմբերի 27-ին Երևանում կկայանա Mix Fight 59 խառը մենամարտերի մրցաշարը։ «Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կկայանա 11 մենամարտ MMA-ի ու K1-ի կանոններով, իսկ շոոուն կեզրափակվի 4 մարզիկների մասնակցությամբ K1-ի գրան Պրի մրցաշարով, որի հաղթողը պայմանագիր կստորագրի աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ Ճապոնիայի K1-ի գրան պրիի հետ։

Mix Fight 59-ի մասնակից բոլոր մարզիկների անունները հայտնի կդառնան առաջիկայում։