Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Քաղաքականություն

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ հրադադար հաստատելու շուրջ՝ Ալյոշկի մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղ բնակիչներին տարհանելու համար։

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով՝ ռուսական զորքերը կապահովեն մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ գործողությունը կտևի առնվազն մի քանի օր, իսկ համաձայնության ձեռքբերման գործում համակարգողի դեր է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։