Բացել լրահոսը Փակել լրահոսը
վիզա
A A
Պաշտոնական

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Եթե կիսատ եք թողնում ուսումը, բացակայում եք դասերից կամ դուրս եք գալիս ձեր ուսումնական ծրագրից՝ առանց ձեր ուսումնական հաստատությանը տեղեկացնելու, ձեր ուսանողական վիզան կարող է չեղարկվել, և դուք կարող եք զրկվել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Միշտ հետևե՛ք ձեր վիզայի պայմաններին ու պահպանե՛ք ուսանողի կարգավիճակը՝ խնդիրներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։