A
A
Պահանջել եմ անձնագրումս ծննդավայրս չնշել Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ պահանջել է իր անձնագրում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշումը չլինի։
«Դիմել եմ Հայփասին՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, իսկ ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան:
Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ: Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը:
Ի դեպ, 2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն. ահա ձեզ իրավական հետևողականություն ու որոշակիություն»,- գրել է նա։