A
A
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգերի գործունեությանը, արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմներին և անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել ճգնաժամային իրավիճակներում պետական կառույցների միջև արդյունավետ համակարգման, ռիսկերի գնահատման և դրանց կառավարման ուղղությամբ առկա փորձի շուրջ։