Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեզ առաջարկվում է Ալիևին ասել հա՝ պոտենցիալ իշխանության դիմաց․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման շուրջ քննարկումներին, հայտարարել է, որ երկրի հիմնական օրենքը չի կարող փոփոխվել հարևան պետության պահանջով։
 
Նրա խոսքով՝ Ալիևի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխությունը ներկայացվել է որպես վերջին զիջում։ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը երկրի «ծննդյան վկայականն» է, և այն չի կարող փոխվել այլ երկրի ցուցումով։
 
Նա ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունում Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակում չկա, ինչպես նաև նշել, որ Սահմանադրության պատճառով որևէ հակամարտություն չի սկսվել։
 
Կարապետյանի խոսքով՝ Ալիևի պահանջն այն է, որ Հայաստանը «անցնի իր թրի տակով»։ Նա նաև պնդել է, որ Հայաստանին առաջարկվում է Ալիևին համաձայնություն տալ՝ պոտենցիալ իշխանության դիմաց։
 
«Մեր ազգի արժանապատվությունը առևտրի առարկա չէ»,- հայտարարել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։