A
A
Կենսաբազմազանությունն ու մարդու առողջությունը՝ COP17-ի օրակարգում
Աջակցիր «Ա1+»-ինCOP17-ի շրջանակում տեղի է ունեցել «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն․ «Մեկ առողջություն» մոտեցումը՝ Հայաստանում դիմակայուն համայնքների ձևավորման համար» խորագրով միջոցառումը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում ընդգծվել է կենսաբազմազանության պահպանության և մարդու առողջության անմիջական կապը, ինչպես նաև շրջակա միջավայրի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների համագործակցության կարևորությունը։
Ներկայացվել են նաև Հայաստանի 2026-2030 թվականների կենսաբազմազանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված քայլերը՝ ուղղված Սևանա լճի աղտոտվածության նվազեցմանը, գետերի մաքրմանը, արոտավայրերի կայուն կառավարմանն ու էկոհամակարգերի պահպանությանը։