Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Հայաստան – Ուկրաինա եւ Հայաստան – Ռուսաստան հակամարտություններ

Սպորտ
571347ab897a76edab409d3c27cff037

Շախմատի Հայաստանի հավաքականները անհաջող մեկնարկեցին տարվա գլխավոր թիմային մրցաշարերում: Մեր կանանց ընտրանին Չենդու քաղաքում մեկնարկած աշխարհի թիմային առաջնության 1-ին տուրում 1:3 հաշվով պարտվեց կազմակերպիչ երկրի` Չինաստանի ազգային թիմին: Մեր առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա 3-4-րդ համարներ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան պարտություն կրեցին: Այսօր նախատեսված 2-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Ռուսաստանի ընտրանու հետ, որը մեկնարկային տուրում ոչ-ոքի` 2:2 է խաղացել Վրաստանի հետ: Հայաստանի տղամարդկանց ընտրանին Ծաղկաձորում սկսած աշխարհի թիմային առաջնության անդրանիկ մրցավեճում 1,5:2,5 հաշվով պարտվեց Իսրայելի ազգային թիմին, որը հանդես է գալիս Ադրբեջանի հավաքականի տեղը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով պարտություն կրեց: Երկրորդ տուրում մեր շախմատիստները կմրցեն Ուկրաինայի ազգային թիմի հետ, որն առաջին խաղում 2,5:1,5 հաշվով հաղթել է Ռուսաստանին: