A
A
Հայաստան – Ռուսաստան` մարտական ոչ-ոքի
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ: Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց Վալենտինա Գունինային, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա հավաքականի նորեկ Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտվեց Օլգա Գիրյային: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2, եւ Հայաստանի հավաքականն առաջին միավորը վաստակեց առաջնությունում: Վաղը նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները քննության կենթարկեն Եգիպտոսի հավաքականին, որն առաջին երկու խաղերում պարտվել է ընդհանուր 1:7 հաշվով: