A
A
Հայաստանը վստահ հաղթեց Եգիպտոսին
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Չինաստանում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած երրորդ տուրում մեր շախմատիստուհիները 3:1 հաշվով պարտության են մատնել Եգիպտոսի հավաքականին: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան առավելության են հասել իրենց մրցակիցների նկատմամբ, իսկ ահա թիմի նորեկ Սուսաննա Գաբոյանը կրկին պարտվել է: Երեք տուրից հետո Հայաստանը վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 4-7-րդ տեղերը: Մերոնք առայժմ ետ են մնում Վրաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականներից: Վաղը նախատեսված 4-րդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Լեհաստանը, որը նույնպես 3 միավոր ունի, սակայն ընդհանուր հաշվարկով (7) առայժմ առջեւում է մեր թիմից (6):