Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները մաքրվել են ժայռաբեկորներից ու քամուց ընկած ծառերից

Հասարակություն
qaratapum

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ առավոտյան ժամը 04:30-05:00-ի սահմաններում, Վանաձոր -Ալավերդի (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 59- րդ կմ հատվածում տեղի էր ունեցել քարաթափում: 20-25 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել էին միակողմանի: Թումանյանի «ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ առավոտյան ժամը  04:30-05:00-ի  սահմաններում,  Մարգարա-Վանաձոր -Տաշիր (Մ3) միջպետական նշանակության ավտոճանապարհի 138-139-րդ կմ հատվածում սաստիկ քամու հետևանքով երեք ծառ ընկել են ճանապարհի վրա և փակել երթևեկելի հատվածը: Ստեփանավանի «ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները ծառերը հեռացրել են  ճանապարհի բանուկ հատվածից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: