Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարակվածների թիվը դեռ պարզ չէ. մարզում 254 նմուշառում է կատարվել (տեսանյութ)

Հասարակություն
bujum

Բրուզելոզով վարակվածների թիվը հստակեցնելու համար Կոտայքի մարզում 254 նմուշառումներ են կատարվել։ Այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ «Հիմա 19 անձ բուժում է ստանում, եւ եթե նմուշառումների արդյունքում եւս լինեն դեպքեր, բուժումը կկազմակերպվի անվճար»,- նշեց նախարարը։ Դեպքը տեղի էր ունեցել Սոլակ համայնքում։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք հիվանդությունը կարող է տարածվել. «Եթե համապատասխան միջոցները ժամանակին ձեռք ենք առնում, որեւէ խնդիր չի լինելու, անհոգ եղեք»,- հանգստացրեց նախարարը։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման եւ մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով թվով 18 աշխատակիցներ հիվանդացել էին «Բրուցելոզ» հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով: 18 աշխատակիցները ճանաչվել են որպես տուժող։ Դեպքը տեղի էր ունեցել մարտի 5-ին։