A
A
Երթուղայինը բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ
Ապրիլի 22-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում, թիվ 43 երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշի թիվ 43 երթուղային տաքսին (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ 1965թ.) բախվել է «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշի (վարորդ՝ Գ.Դ., ծնվ. 1990թ.) ավտոմեքենային: