Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում». միջոցառում Արարատի մարզում

Հասարակություն
unnamed76

2015 թվականի ապրիլի 22-ին Արարատում կայացավ հակակոռուպցիոն միջոցառում «Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում. հանրային վերահսկողության մարտահրավերները» թեմայով՝ Արարատի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի կողմից՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: «Կոռուպցիան ինչի՞ է բերում, նախ և առաջ՝ այն չարիք է հասարակության համար: Կոռուպցիան նաև իջեցնում է տեղեկան ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանների հաշվետվողականությունը: Պետք է բոլորը պատասխանատու լինեն կառավարության առջև: Մենք այս պահին քննարկում ենք ռազմավարություններ, գործողությունների պլաններ, բայց անհրաժեշտ է, որ այս պահին ընդգրկված լինեն քաղաքացիներ: Մենք այստեղ ենք գտնվում, որ նպաստենք ու աջակցենք»,- նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն: «Առանց քաղաքացիների մասնակցության այս ամբողջ բարեփոխումներն արդյունավետ չեն լինի, և այդ պատճառով մենք շատ ենք կարևորում՝ ինչպես հասակական կազմակերպությունների մասնակցությունը, այնպես էլ մասնավոր սեկտորի դերն այս գործում»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգոց Նաիրա Գյուլնազարյանը: «Մեր կազմակերպությունը, նաև հակակոռուպցիոն կոալիցիան միշտ հետամուտ է լինելու պետական մարմինների հետ խորը, գործընկերային համագործակցության, որովհետև և՛ հանրության նպատակը, և՛ պետական մարմինների նպատակը մեկը պետք է լինի՝ մատուցել մեր բնակչությանը որակյալ, արդյունավետ ծառայություններ նաև սոցիալական ոլորտում»,-նշեց ՀԵԻԱ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: