Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմահազարանոց հանրահավաք՝ Նյու Յորքում

Հասարակություն
NY15

Ապրիլի 26-ին Նյու Յորքի սբ․Վարդան Մայր տաճարում մատաղօրհնությունից հետո, մեկնարկեց երթ՝ 3-րդ փողոցով դեպի Թայմս Սքուեր ։ Ճանապարհին նրանք ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրի կրկօրինակի մոտ։ Բազմահազարանոց հանրահավաքը բացեց Կոնեկտիկուտ նահանգի Համալսարանի նախագահ, դոկտոր Մարի Փափազյանը ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ։ ԱՄՆ-ի և ՀՀ օրհներգերից հետո իր հայրական խոսքն ասաց ԱՄՆ-ի արևելյան շրջանի Կիլիկիո թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ։ Հանրահավաքում ելույթ ունեցան սենատորներ Ռոբերտ Մենենդեզը, Չուք Շումերը, Նյու Յորքի քաղաքապետարանից Փոլ Վալլոնեն, Կոնգրեսականներ Ֆրանկ Փալլոնեն և Կարոլին Մալոնին, «Կլարկ» համալսարանի պրոֆեսոր, ազգությամբ թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին նաև Ռաբբայ Ստիվեն Բուրգի ելութը։ ՈՒշագրավ էր նաև Ռուանդայի ցեղասպանությունից հրաշքով փրկված Հոնոռե Գատեռայի ելույթը։ Հանրահավաքին ներկա էր նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Սարգսյանը։ Հանարահավաքը ընդմիջվում էր «Երազ», «Ախթամար» և այլ պարախմբերի ելույթներով ։ Կատարվեցին խմբերգեր «Արենի» երգչախբի կատարմամբ ։ Հանրահավաքի մասնակիցներն ու ելույթ ունեցողները կոչ արեցին, որ ոչ միայն Թուրքիան , այլև ամբողջ աշխարհը ճանանչի և դատապարտի ցեղասպանությունը ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի Tigran NY