ՀՀ նախագահներն ըստ Պարույր Հայրիկյանի. ԿԳԲ գործակալ ու դավաճաններ (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը ցավ ապրեց, որ որպես պետություն առանց նախապայմանների ոչնչի չենք հասել: Նա առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին անվանեց ԿԳԲ գործակալ, քանի որ տարածքների հետ վերադարձման մասին երբեք չի խոսել, նույն քաղաքականությունը շարունակել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ դեռ ավելին. «Ազգային դավաճան Ռոբերտ Քոչարյանը ծախեց ողջ երկիրը եւ անպայման պետք է դատվի: Նրա գործունեությունը շարունակում է նաեւ Սերժ Սարգսյանը, ով գազի պարտքի դիմաց մեր ունեցվածքը ծախում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդը իր նախնիների` Աբրահամ Հայրիկյանի սեփականության պահանջատիրության հարցով դատական գործ է սկսել: Նրա պապի եղբոր՝ Աբրահամ Հայրիկյանի արդի վարժարանում հայոց լեզվի եւ հայոց պատմության ուսուցիչներ են պատրաստվել։ Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանը, Աբրահամ Հայրիկյանի անունը եղել է սպանդի ենթարկվածների առաջին ցուցակի մեջ, իսկ նրա սպանությունից հետո վարժարանի տարածքը սեփականաշնորհվել է: Հաշվարկվել է՝ ընդհանուր գումարը կազմում է 50 մլն եվրո: ԱԻՄ առաջնորդը որոշել է հայ եւ թուրք փաստաբանների օգնությամբ վերականգնել արդարությունը, եւ գումարը բաժանել Հայրիկյան գերդաստանի ժառանգներին՝ միաժամանակ նշելով. «Այնպես չէ, որ չքավոր են, բոլորը ունեւոր են: Հայրիկյանները Պոլսի ամենահարուստ եւ բարերար մարդկանցից են եղել»: Ավելին՝ տեսանյութով