Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դռների արանքում ճզմված ուղեւորին մետրոն մի կանգառ քարշ է տվել

Հասարակություն
53f98b8e8dc59e5ba5e4cae50381d325

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում։ «Կուրսկայա» կայարանում ուղևորներից մեկը չի հասցրել մտնել վագոն, երբ գնացքը շարժվել է։ 53 ամյա տղամարդն այդպես դռների արանքում մնացած, ստիպված է եղել հասնել մինչև հաջորդ՝  «Հեղափոխության հրապարակ» կայարանը։ Այս մասին տեղեկանում ենք «LifeNews»–ից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղևորը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ Մոսկվայի ոստիկանությունը քննում է գործի մանրամասները։ «LifeNews»