Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորված Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
unnamed30

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ  ավելի քան 10 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը, Արդարադատության նախարարության գործուն քայլերի շնորհիվ, այսօր դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր բանտախուց: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձի համար։ Նրանցից Գեւորգ Սաֆարյանը հացադուլի մեջ էր։ Լուրեր էին շրջանառվում, որ նա խցակիցների հետ խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով էլ հացադուլ է սկսել։