A
A
Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը.քննարկում (տեսանյութ)
Ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ «Հայ- թուրքական հարաբերությունների հեռանկարը Ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով:
Բանախոսներն են՝
Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն,
Լուսինե Խառատյան, «DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար,
Հեղինե Մասայան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնդրամի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր,
Հայկակ Արշամյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար,
Լևոն Հովսեփյան, թուրքագետ: