Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի գործը նախարարի ուշադրության կենտրոնում է

Հասարակություն
Հովհաննես-Մանուկյան1-440x297

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նաեւ իրենց աշխատանքի արդյունքն է համարում երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի հացադուլը դադարեցնելը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գեւորգ Սաֆարյանին խցակիցները ծեծի էին ենթարկել՝ պատճառաբանելով, որ նրանց պատճառով Սերժ Սարգսյանը չհայտարարեց սպասված համաներման մասին։ « ՔՀԿ-ում ցանկացած հայտարարություն բռնության վերաբերյալ մեր կողմից ստուգվում է։ Եթե որոշակի եզրակացություն լինի, դուք դրա մասին կիմանաք»,- խոստացավ նախարարը։ Նրա խոսքերով՝ գործը իր անձնական ուշադրության կենտրոնում է եւ ոչ միայն ՔԿՀ-ից է ստանում ինֆորմացիա, այլ նաեւ իր վերահսկողության ծառայության աշխատակիցներն են այնտեղ լինում եւ իրավիճակը ստուգում։ Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը Գեւորգ Սաֆարյանին տեղափոխել է այլ խուց։