Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդիկները օձ էին բերել կառավարության տուն (տեսանյութ)

Հասարակություն
Nkar-hndikner

«Հնդկաստանի շունչը Հայաստանում» խորագրով այսօր Երևանում, Կառավարական տուն 1 հասցեում բացվեց հնդկական ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչ մայիսի 10-ը։ Ցուցահանդեսի բացումը մեկնարկեց հնդիկ դերասանների հնդկական երգ ու պարով, օձի հետ պարելու փոքրիկ ներկայացումով։ Բացմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, ինչպես նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Ցուցադրված էին հնդկական ազգային հագուստներ, կահույք, զարդեր, դեմքի և մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ նյութեր և այլն։ Դեսպանի խոսքերով՝ նման ցուցահանդեսների կազմակերպումն ու ցուցադրությունը շատ կարևոր է երկու երկրների ազգերի համար, քանի որ այն նպաստում է հայ և հնդիկ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, գործարար կապերի ստեղծմանը, ինչպես նաև ազգերի միջև շփմանն ու համագործակցությանը։ Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ այցելուներ։ Մանրամասները՝ տեսանյութում