Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «Դլե յամանը» կհնչի Կասկադի ջազ համերգին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
jazz-band-2-LGU

Աշխարհասփյուռ հայերին կապում է ընդհանուր ցավը` ցեղասպանության ցավը, և անգամ այսօր՝ Կասկադում Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին, կհնչի «Դլե յամանը»՝ «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչմանը արժանացած, բրիտանական SONY JAZZ մրցույթի դափնեկիրներ աշխարհահռչակ Ջո Զավինուլի և Չիկ Կորեայի հետ համագործակցած Գարո և Դիրան Թավիջյան եղբայրների ու Գորան Գեշովսկու կատարմամբ: Ազգությամբ հայ ջազ երաժիշտ-եղբայրները Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում հաստատված Թավիջյանների գերդաստանի չորրորդ սերունդն են: Երկրորդ անգամ են Հայաստանում: Առաջին այցը հայկական ջազի 75-ամյակի առիթով էր: Հպարտ են իրենց հայկական արմատներով: Լավատեղյակ են պատմությանն ու մշակույթին: «Հայերը տաղանդավոր ազգ են, ջերմ են ու գեղեցիկ»,- ասում է Գարո Թավիջյանը: Համաշխարհային ճանաչում ունեցող քանի-քանի երաժիշտներ ունենք: Ցավոք չենք խոսում հայերեն, սակայն արդեն ավելի քան 200 բառ գիտենք և հուսով ենք, որ հաջորդ մեր հանդիպմանը հայերենով կշփվենք: Ջազը մտածելակերպ է և ապրելակերպ Գարոն ու Դիրանը սիրել են ջազը մանկուց: Նրանց հայրը՝ Կարապետ Թավիջյանը, նույնպես երաժիշտ է, ով համագործակցել է նաև Գորան Բրեգովիչի հետ: Համերգին կմասնակցեն Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Գալա-համերգին կհաջորդի Թավիջյան եղբայրների ելույթը «Մեցցո» ակումբում ու ջեմ-սեյշնը: