Արմեն Աշոտյանը հիշում է իր աշխատած ամեն մի կոպեկը
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Աշխատանքի օրվա առիթով վերհիշեցի իմ համեստ աշխատանքային ուղին: Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել: Հետո տարբեր առականեր եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և սովորել, և աշխատել: Հետո` բժշկական համալսարան... Ազգային ժողով... Կառավարություն: Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար: Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ: