A
A
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:
Անթալիայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:
Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: