Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու սբ Յոթ Վերք եկեղեցում կողոպուտի փորձ է կատարվել. Ցայգ

Հասարակություն
1430563058_ekexeci-e1430567207451

Մայիսի 2-ին Գյումրու սբ Յոթ Վերք եկեղեցում կողոպուտի փորձ է կատարվել: Լուսաբացին, երբ Գրիշա սարկավագ Եղիազարյանը, ում վստահված է եկեղեցու բացման և փակման պատասխանատվությունը, եկել, դուռը սովորականի նման բացել է, նկատել է կատարվածը: Գանձանակներից երկուսն եղել են բացված, դրանցից մեկի փականը կոտրված է եղել, դրանցում առկա գումարն էլ լցված տոպրակի մեջ: Ըստ սարկավագի, եկեղեցու պատուհաններից մեկը եղել է բաց: Եկեղեցում նաև հայտնաբերվել է երկաթե լինգ: Ոստիկաններն իրականացրել են տարածքի զննում: Ցայգ ՀԸ