Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Հասարակություն
bd9422b43e78f2f46cd5ae60c9993099

Մայիսի 4-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքով անցնող ջրանցքն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 329 և «ՈՒԱԶ» մակնիշի 34 VZ 504 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արտաշատի ջրանցքը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: ՏԿԱԻՆ