A
A
Եզդիների սպանդը կարող է դադարեցնել ԱՄՆ-ն. ակցիա դեսպանատան մոտ (տեսանյութ)
Հյուսիսային Իրաքում եզդիների սպանդը միայն կարող է դադարեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Քուրդիստանին այլեւս զենք չմատակարարելով։ Այսօր հայաստանաբնակ եզդիները հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցները ԱՄՆ կառավարությունից պահանջում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչում։ 100 տարվա լռությունն է նաեւ պատճառը, որ Իրաքում արդեն ցեղասպանություն է իրականացվում եզդիների եւ ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ՝ ասում են ակցիայի մասնակիցները։ Պահանջները գրավոր տեսքով հանձնվեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակցին։ Դեսպանատան աշխատակիցը խոստացավ կազմակերպել հանդիպում՝ ԱՄՆ դեսպանի ու եզդի համայնքի ներկայացուցիչների միջեւ, սակայն ժամկետ չնշեց։ Եզդիական համայնքի ներկայացուցիչները առայժմ կսպասեն։ Ավելին՝ տեսանյութով