ԼԳԲՏԻ անձանց համար ՀՀ-ն ամենաանբարենպաստ երկրներից է Եվրոպայում․ epress
Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը շարունակում է լայն տարածում ունենալ: Ատելության քարոզն ու բռնությունները դեռևս համատարած բնույթ են կրում, մինչդեռ ոստիկանությունն ու դատարանները ավելի շատ են անախորժություններ ստեղծում տուժած և ազատազրկված ԼԳԲՏԻ մարդկանց համար։ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումների հանդեպ մտահոգության առիթ է դարձել։ Ինչպես հաղորդում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ֊ի կայքը, այս մասին ասված է «ԻԼԳԱ-Եվրոպա» կազմակերպության մայիսի 10-ին հրապարակված «Ծիածան Եվրոպա» տարեկան զեկույցում։ Եվրոպական 49-ը երկրների մեջ ԼԳԲՏԻ անձանց համար որպես բարենպաստ երկիր Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Այսպիսի բացասական պայմանների պատճառով ԼԳԲՏԻ անձինք լքում են երկիրը, նշում են զեկույցի հեղինակները՝ հղում անելով տեղական ՀԿ-ներին: Հայաստանին զիջում են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը` զբաղեցնելով 48֊րդ և 49-րդ տեղերը համապատասխանաբար: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Թուրքիան գտնվում է 44-րդ հորիզոնականում: Առավել մանրամասն՝ այստեղ