Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed110

Այսօր  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  տնօրեն Ռուբեն Թոփչյանը և  Ղազախստանի  կրթության որակի ապահովման անկախ գործակալության տնօրեն Շոլփան Կալանովան Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագրով կողմերը համաձայնում են համագործակցել  որակի ապահովման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների շարունակական բարելավման,  փորձագետների վերապատրաստման ոլորտներում, ինչպես նաև  իրականացնել համատեղ ծրագրեր, հավատարմագրումներ, համաժողովներ, ինչպես նաև   փորձի փոխանակում: Պարոն Թոփչյանը և տիկին Կալանովան կարևորեցին հուշագիրը`վստահություն հայտնելով, որ այն կդառնա երկուստեք արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հիմք: Մինչ փաստաթղթի ստորագրությունը կողմերը քննարկեցին նաև երկու երկրներում  բարձրագույն կրթության և հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները, ոլորտը կարգավորող օրենսդրությունը, առկա փորձը և ձեռքբերումները: