A
A
Կենտրոնական բանկում փող չկա (տեսանյութ)
Կառավարությունն այսօր որոշեց պետբյուջեից 10 մլրդ դրամ հատկացնել կենտրոնական բանկին, քանի որ բանկը ռեսուրսների պակաս ունի։ Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ երեկոյան հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրա հետ է այսպիսի որոշում կայացրել։ Վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին ACBA բանկը վարկեր էր տրամադրում տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը ԿԲ-ն սուբսիդավորում էր։ Սակայն այս տարի խնդիրներ էին առաջացել. այդ իսկ պատճառով նման որոշում է կայացրել։ 3 մլրդ դրամը կտրամադրվի այս ամիս, իսկ 7 մլրդը՝ մինչեւ տարվա վերջ։