Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում են աշխատում են վնասով, բայց շարունակում են կառչած մնալ իրենց բիզնեսին»

Քաղաքականություն
naira-zohrabyan2

Հանրապետականները դեմ են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանն ասում է՝ «Էտի բոլորիս ա կպնում, բոլորիս գրպանին կպնում ա, ո՞վ կհամաձայնի, որ թանկացնեն»։ Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Վրեժ Մարկոսյանի՝ բոլորն էլ դեմ կլնեն թանկացմանը։։ Վրեժ Մարկոսյանն ասում է, որ պետք է լսել Նազարյանի հանձնաժողովին, հետո միայն բարձրացնել սակագինը, պետք է սպասեն բոլորը՝ եւ ընդդիմությունը եւ ժողովուրդը. «Ինչի մենք ժողովրդի թշնամի՞ն ենք, ինչ ա, ժողովրդին կատաղացնենք»։ Ազգային Ժողովում առաջիկայում սպասում են Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանին՝ լսենք այս մարդուն։ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշում է. «Չեմ ուզենա, որ թանկանա, բայց եթե պետք է ունենա ավելի ծանր հետեւանքներ, որոնք շղթայական գնան ավելի վատ դեպի, մենք պետք է ունենանք առողջ կամ չգիտեմ...»։ Ընդդիմադիր Լեւոն Զուրաբյանը ստորագրահավաք է սկսել պատգամավորների շրջանում Ազգային ժողովում արտահերթ քննարկելու  էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը. ձեռքին պահանջվող 44 ստորագրության փոխարեն 17-ի ստորագրությունն է. «Չեմ կարծում, որ սա կարելի է անհաջողություն համարել, որովհետեւ սա ընդամենը գործընթացի սկիզբն է»։