Բացել լրահոսը Փակել լրահոսը
տեսանկարահանող-սարք_0
A A
Պաշտոնական

Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Այվազովսկու փողոցի 127/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։
 
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է նոյեմբերի 13-ից։
 
ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: