Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-11-10_11-20-27
A A
Հասարակություն

ՔԿՀ-ում ինֆարկտից մահացել է ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Բանտում ինֆարկտից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:

«Տեղեկությունը» «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը:

Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված» էին։