Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճշմարիտյանը ճշգրտում է վարչապետի ներկայացրած թվերը. վարչապետը զայրացավ

Տնտեսություն
MHM87573-copy

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում նկատողություն արեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին։ «Պարոն Արեյան, ինձ հետ հավասար խոսում եք»,- ասաց վարչապետը։ Այդ ընթացքում քննարկվում էր «Մայքրոսոֆթ» ընկերության եւ կառավարության միջեւ ստորագրվելիք համաձայնագրի մանրամասները։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկու օր ժամանակ խնդեց Պաշտպանության նախարարության եւ կառավարության աշխատակազմի հետ մի շարք հարցեր հստակեցնելու համար։ «Այստեղ մեր պայմանավորված գումարից ավելի՞ն է գրված»,- նախարար Ճշմարիտյանին հարցրեց Հովիկ Աբրահամյանը։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ պայմանավորված գումարը ներկայացված է հավելվածներում եւ 2 օր ժամանակ խնդրեց։ Վարչապետը ավելացրեց, որ պայմանավորվել էին 3 տարում ամեն տարի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ ներկայացնել, բայց փաստաթղթերում ներկայացված է 602 մլն։ «Ճշգրտված հաշվարկները դա են ցույց տալիս»,- պարզաբանեց նախարարը։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զայրացավ. «Ինչ է նշանակում ճշգրտված հաշվարկներ, մի բան ենք պայմանավորվում, վերջում մի այլ բան է գրվում։ Այ, քեզ բան»։