Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները տնտեսական անկում են կանխատեսում. վարչապետը չի հավատում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9ca060b121450e7c94b16d42edacb7bd

Կառավարությունն այսօր հաստատեց Կենտրոնական բանկի 2015 թ. դրամավարկային քաղաքականության նախագիծը։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ԿԲ գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին։ Եզրակացության մեջ «Արտաքին միջավայր» հիմնական գործընկեր երկրների տնտե­սա­կան աճեր» ենթաբաժնում ներկայացված է, որ 2015 թ.ին ակնկալվում է տնտեսական անկում, որը կկազմի շուրջ երկու տոկոս։ Այս հանգամանքը գրավեց Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը։ «Ինչո՞ւ եք գրել երկու տոկոս անկում է սպասվում»,- հարցրեց նա Վախթանգ Միրումյանին։ Ֆինանսների փոխնախարարը չկարողացավ պատասխանել, իսկ վարչապետն ավելացրեց. «Ձեր ակնկալիքները չեն իրականանալու, եթե ակնկալում եք, որ տնտեսական անկում պետք է լինի»: Նա նշեց, որ տնտեսական աճ է լինելու եւ այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերն ու հաշվարկները դրա մասին են վկայում։ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ տնտեսական աճի նվազման ռիսկերը վերաբերում են ՌԴ-ին։ «Մենք ի՞նչ գործ ունենք ՌԴ-ի հետ»,- հարցրեց վարչապետը։ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, որ այդ անկումը ազդելու է նաեւ մեր տնտեսության վրա։ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ պետք է անել ամեն ինչ արդյունքի հասնելու համար։ Ի դեպ, մինչեւ գաղտնի նյութին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիր մարմնի անդամներին հրավիրեց իր նախաձեռնությամբ Արտաշատում կառուցված եկեղեցու բացման արարողությանը։ Նա երկու անգամ կրկնեց, որ բացումը տեղի է ունենալու մայիսի 31-ին՝ ժամը 12. 30-ին։