Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծննդաբերող կանայք չեն վստահում մարզային հիվանդանոցներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh

2014թ. առողջապահության ոլորտի արված ծախսերի եւ ծրագրերի հաշվետվության քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց նախարարից մարզերի իրավիճակի մասին: Նրա խոսքերով՝ մարզերում կաղում է բժիշկների մասնագիտական որակը ու հիվանդը համապատասխան բուժսպասարկում չի ստանում, գալիս է Երեւան. «Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ մարզերում: Արդյո՞ք մարզային բժիշկներին կուղարկեք արտասահման՝ որակավորման համար: Բոլոր մարզերի բուժհիմնարկների խնդիրն այդպես չի լուծվել: Լավ չի՞ լինի եթե մայրաքաղաքի հիվանդանոցներից մասնագետներ առանձնացնեք ու ուղարկեք մարզեր: Ի դեպ, կան նաեւ հիվանդներ, որոնք չունեն համապատասխան միջոցներ ու չեն կարողանում տեղափոխվել Երեւան: Եթե այդ հիվանդները դիմեն ձեզ, հնարավո՞ր է՝ մասնագետներ մայրաքաղաքից ուղարկեք մարզեր»: Պատգամավորը խոսեց նաեւ ծննդօգնության մասին՝ նշելով, որ բավականին լուրջ առաջընթաց կա, սակայն հղիները մարզերում անվճար են սպասարկվում, սակայն մայրաքաղաք գալով՝  ծառայությունը վճարովի է դառնում. «Շատ հաճախ ծննդաբերող կանայք չեն վստահում մարզային հիվանդանոցներին ու, գիտենք, բազմաթիվ մահացության դեպքեր են մարզերում գրանցվում: Չե՞ք կարծում, որ որոշ դեպքերում պետք է նրանց հնարավորություն տալ պետպատվերի շրջանակներում ծննդաբերությունն իրականացնել նաեւ Երեւանում»: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ ձգտում են  լավագույն կենցաղային պայմանները ստեղծել մարզերում, քանի որ բժիշկը մարզում իսկապես արժեք է»: Տիկին Սարգսյանը կոնկրետ օրինակ բերեց Մեղրիում տեղի ունեցածի մասին, երբ ակնաբույժի թափուր տեղում մի մասնագետ ցանկացել է աշխատել, սակայն անձնական որոշ դրդապատճառներով չեն ընդունել աշխատանքի: Նախարարը նշեց, որ ծախսվել է 18 մլն դրամ, ու 40 մլն-ից ավելի էլ նախատեսվում է ծախսել մարզերում: