A
A
ԱՄՆ-ն կդադարեցնի զանգվածային հետապնդումները (տեսանյութ)
ԱՄՆ Սենատը մերժել է «Զանգվածային հետապնդումների մասին» նոր օրենքի ընդունումը, որի վավերականությունը լրացել է 2015 թ. հունիսի 1-ին։ Օրենքն ընդունվել էր 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հայտնի ահաբեկչությունից անմիջապես հետո, երբ թշնամու ինքնաթիռները մխրճվեցին Նյու Յորքի առևտրի զույգ աշտարակների մեջ։ «Զանգվածային հետապնդումների մասին» օրենքը թույլ էր տալիս հատուկ ԱՄՆ ծառայություններին գաղտնալսել նամակագրություններն ու հեռախոսազանգերը, ձայնագրել դրանցից առավել կասկածելիներն ու բերման ենթարկելով քիչ թե շատ կասկածվող քաղաքացիներին՝ անգամ կտտանքների միջոցով պարզել, թե ահաբեկիչ են նրանք, թե ոչ, կամ արդյոք կապ ունե՞ն ահաբեկչական խմբավորումների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում